Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ամուսնու՝ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի հետ, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զավակների հետ, լեգենդար ամերիկացի բասկետբոլիս Լեբրոն Ջեյմսը Մայամիում տրիբունայից հետեւել են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի նորամուտի հանդիպմանը «Ինտեր Մայամիում»։ Ակումբի անգլիացի համասեփականատեր Դեւիդ Բեքհեմը եւս ընտանիքի հետ է տրիբունայից հետեւել խաղին։


ԱՄՆ-ի ե Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկության առաջին խաղում «Ինտեր Մայամին» Մեսիի հաղթական գոլի շնորհիվ 2:1 հաշվով պարտության էր մատնել մեքսիկական «Կրուս Ասուլին»։