Aravot.am-ից տեղեկացնում են, որ «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այսօր կրկին քննչական ծառայություն էր հրավիրվել:«Կրկին ինձ հրավիրել են վկայի կարգավիճակով, այնինչ քրեական գործը փաստացի հարուցված է իմ դեմ, եւ ես, կարելի է ասել, փաստացի մեղադրյալ եմ: Բայց մինչ օրս քրեական գործեր չեն հարուցել ինձ բռնության ենթարկելու փաստերի առթիվ: Նախաքննական մարմինը համառորեն հրաժարվում է դա անել»,- այսօր նախքան հատուկ քննչական ծառայություն մտնելը՝ ասաց Արգիշտի Կիվիրյանը: Նա պատմեց, որ այս ընթացքում երկու փորձաքննություն է անցել. «Ատամներիս փորձաքննություն է եղել, որ պարզեն, թե արդյոք ես եմ կծել այդ ոստիկանին: Արդյունքը դեռ չկա, եւ ես ինքս ցանկանում եմ, որ այդ արդյունքը լինի, որովհետեւ անաչառ արդյունքի պարագայում պարզ կլինի այն հեքիաթը, որը ներկայացվում է նախաքննության մարմնի կողմից… իբր ես եմ կծել այդ խեղճ, մինուճար ոստիկանին»:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: