Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Շվեդիայում հյուրընկալվեց «Կալմարին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

44-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո երեւանյան թիմը հավասարությունը վերականգնեց 55-րդ րոպեին։ Նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի փոխանցումից հետո աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը։


«Փյունիկի» հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն, որը 74-րդ րոպեին փոխարինել էր Օտուբանջոյին։

Պատասխան հանդիպումը Հայաստանում տեղի կունենա օգոստոսի 3-ին։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Կալմար» (Շվեդիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1:2

Ջեքոբ Տրենսկով, 44 - Լուկա Յուրիչիչ, 55, Խուան Բրավո, 81