Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երեւանի «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց հունական «Արիսին»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց երեւանյան թիմի կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Էզան, սակայն 20-րդ րոպեին հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը հոնդուրասցի կիսապաշտպան Լուիս Պալմայի գոլի շնորհիվ։


«Ալաշկերտը» Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում մրցեց հունգարական «Դեբրեցենի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 50-րդ րոպեին խփեց չեռնոգորիացի կիսապաշտպան Ստեֆան Լոնչարը։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 3-ին