ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գեղարքունիքի մարզ ավարտվել է Գագարինում չնախատեսված կանգառով: Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում ՝ տրապարակելով տեսանյութ:

Գագարինի բնակիչներից մեկը հիացմունքով է դիմավորում Փաշինյանին՝ ասելով, որ մինչեւ վերջնրա կողքին են. «Ցավդ տանեմ, մենք քեզ շատ սիրում ենք, դու արխային, մենք կողքիդ ենք մինչեւ վերջ: Դու մեզ փրկիր»:


Մեկ այլ բնակիչ համայնքի խնդիրներն է ներկայացնում՝ ասելով, որ ֆուտբոլի խաղադաշտում նստարանների խնդիր ունեն, համայնքի գերեզմանոցի ճանապարհը ասֆալտապատ չէ, նաեւ համայնքում շենքերի տանիքները վերանորոգելու խնդիր ունեն:

Փաշինյանին հիացմունքով դիմավորած կինն էլ բողոքեց, որ 30 տարի ապրում է համայնքում, բայց իրենց փողոցում դեռ ասֆալտ չի տեսել. «Ում ասում եմ, ասում են՝ գնա, Նիկոլիդ ասա»:

Մանրամասները՝ տեսանյութում: