Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5, 31-ին ողջ հանրապետությունում՝ 2-4 աստիճանով, օգոստոսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։