Արցախի վիճակն օրհասական է: Դա Հայաստանին սպասվող իրավիճակի նախերգանքն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը:

Նա նաեւ նշել է. «Արցախն Ադրբեջանին տանք, որ Հայաստանը փրկենք» թեզը, հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն սերմանելը մեծագույն հանցագործություններ են մեր երկրի դեմ:

Մենք ամեն օր, օրը 24 ժամ պետք է պայքարենք: Մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է: Միայն դրանից հետո է հնարավոր դրական արդյունք ակնկալել: Քաղաքական թիվ մեկ օրակարգը դա է»: