«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը մերժվել է նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանը այս օրերին «փնտրտուքների» մեջ է. նա մեծ ցանկություն ունի մասնակցել աշնանը սպասվող ավագանու ընտրություններին, բայց չի գտնվում քաղաքական ուժ, որի ցուցակով կառաջադրվի. ում դիմում է, մերժում են: Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութկյան նախագահ Դավիթ Սանասարյանին:
Վերջինս նախնական համաձայնել է, և սեպտեմբերի 17-ին Երևանի նախկին քաղաքապետը կրկին պիտի փորձեր իր ուժերը Երևանի ավագանու ընտրություններին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ գործը գլուխ չի եկել. Հայկ Մարությանի ու Դավիթ Սանասարյանի միջև սև կատու է անցել, ու Սանասարյանը ևս մերժել է Մարությանին:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Դավիթ Սանասարյանին. «Նման բան չկա, տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ քննարկումներ եղել են, բայց չեմ կարող ասել՝ կոնկրետ Հայկ Մարությանը մեզ դիմել է: Նրա հետ էլ որևէ կոնֆլիկտ չի եղել, չկա նման բան»,-ասաց նա: Այլ կերպ ասած, պայմանավորվածությունը մինչև վերջ չի կայացել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում