Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը նվաճել է երկրորդ մեդալը։
Վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Հայաստանի համար սա աթլետիկա մարզաձևում պատմության մեջ առաջին մեդալն է Ուսանողական խաղերում, հաղորդում է ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունը։
1500 մետր վազքատարածության որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել էր առաջին տեղով։
Հայաստանի առաջին մեդալը (բրոնզե) այս Խաղերում նվաճել էր ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը: