«Ինտեր Մայամին» դուրս եկավ Լիգաների գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ՝ հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնելով «Դալլասին»` 5:3։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիի» հետ երրորդ խաղում անընդմեջ դարձավ դուբլի հեղինակ։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 4:4:
6-րդ րոպեին Լիոնել Մեսին իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը, 85-րդ րոպեին էլ խփեց իր երկրորդ գոլն այս խաղում՝ հավասարեցնելով հաշիվը՝ 4:4:
OTRO GOLAZO DE NUESTRO CAPITÁN