Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալը» պատրաստ է այս ամռանը վճարել ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, սակայն սպասում է ֆուտբոլիստի հրապարակային հայտարարությանը, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։
Մբապեն մի քանի անգամ ասել է, որ ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում, իսկ հաջորդ ամռանը ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։ «Ռեալին» միանալու մտադրության մասին նա չի խոսել։
Արքայական ակումբը պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 180-200 միլիոն եվրո։
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Նա խախտել է բանավոր պայմանավորվածությունը փարիզյան ակումբի հետ եւ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս։