Թուրքիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։
Ցնցումները զգացվել են Կահրամանմարաշից (376 000 բնակիչ) 74 կիլոմետր հյուսիս-արեւմուտքում եւ Գյուքսուն քաղաքից (34 200 բնակիչ) 22 կիլոմետր հարավ-արեւմուտքում։