Երեւանի ավագանու ընտրություններում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Մուշեղ Հակոբյանը։ Այս մասին  հետ զրույցում հայտնեցին «Ազգային առաջընթաց» կուսակցությունից։

Նշենք, որ Հակոբյանը տնտեսագիտության թեկնածու է, գործարար։

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Մարությանը ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր երեկ՝ օգոստոսի 8-ին։ Նա գլխավորելու է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։

Իշխող ուժի եւ Հայկ Մարությանի միջեւ կապը խզվել էր պատերազմից հետո։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն հայտնեց Մարությանին՝ նրան հեռացնելով քաղաքապետի պաշտոնից։