Shamshyan.com-ի տեղեկություններով, օգոստոսի 8-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։

Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի «Հայաթ» բացօթյա սրճարանի հարևանությամբ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Արման Սիմոնյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Վրեժ Գալստյանին կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Կրակոցների պահին ավտոմեքենայում են եղել Վ․Գալստյանն ու Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Պապիկ Հակոբյանը։

Ապա կրակոցներ արձակելուց հետո Ա․ Սիմոնյանը դիմել է փախուստի, իսկ Վ․ Գալստյանն ու Պ․ Հակոբյանը նշված ավտոմեքենայով հեռացել են դեպիք վայրից։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները բացատրական աշխատանքներ են կատարում Վ․ Գալստյանի եղբայր, Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Բաբկեն Գալստյանի հետ, ով ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացնում նշված ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվում է կրակոցի 4 հետք։

Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ․ Գալստյանին, Ա․ Սիմոնյանին, Պ․ Հակոբյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։