Ստամբուլի նավաշինարանում պայթյուն է որոտացել։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։


Տեղի արտակարգ ծառայությունների տվյալներով ՝ պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի Թուզլա շրջանի նավաշինարանում, աշխատանքի ժամանակ, նավի թափոնների պահեստում գազի բռնկման հետևանքով: Մեկ բանվոր մահացել է, մեկը՝ թեթև վնասվածքներ ստացել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ պահպանության ստորաբաժանումներ ու փրկարարական խմբեր։