Իսպանիան աջակցություն կտրամադրի Արցախից Հայաստան տեղահանված 250 ընտանիքի:


«Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունն ակտիվացնում է իր մարդասիրական ակցիան «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» հետ՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»,- նշված է ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատան թվիթերյան հայերեն գրառման մեջ։


Ընդհանուր առմամբ, ըստ Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության՝ մոտ 250 ընտանիք կստանա դրամական, հոգեբանական և սոցիալական աջակցություն: