Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան որակավորման վերջին փուլի առաջին երեք հանդիպումները։
Բելգիական «Անտվերպենը» տանը 1:0 հաշվով պարտության մատնեց հունական ԱԵԿ-ին։ Դանիական «Կոպենհագենը» հյուրընկալվելիս նույն հաշվով առավելության հասավ լեհական «Ռակուվի» նկատմամբ։
Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» սեփական խաղադաշտում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ։
Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն օգոստոսի 30-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, առաջին հանդիպում
«Անտվերպեն» (Բելգիա) - ԱԵԿ (Հունաստան)` 1:0 (տեսանյութ)
Վինսենտ Յանսեն, 16
Հեռացում՝ Իելե Բատայ («Անտվերպեն»), 51
«Ռակուվ» (Լեհաստան) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0:1 (տեսանյութ)
Բոգդան Ռակովիցան, 9, ինքնագոլ
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)` 2:2 (տեսանյութ)
Աբդալա Սիմա, 45, Ռաբի Մատոնդո, 76 - Իբրաիմ Սանգարե, 61, Լյուկ դե Յոնգ, 80
Օգոստոսի 23
«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա»)` 23:00 (Երեւանի ժամանակ)
«Մոլդե» (Նորվեգիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 23:00
«Բրագա» (Պորտուգալիա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)` 23:00
Երկու հանդիպումների արդյունքում պարտված թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։