Մադոննան հույս ունի, որ Բրիթնի Սփիրսը կմիանա իրեն բեմում իր առաջիկա Celebration շրջագայության ժամանակ, հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Սուպերաստղերը վաղուց են ընկերություն անում։ Երգչուհիները «Vogue» հիթով հանդես են եկել Սփիրսի չարաբաստիկ հարսանիքին՝Սեմ Ասգարիի հետ 2022 թվականի հունիսին։
Մադոննան, ով անցյալ շաբաթ նշել է իր 65-ամյակը Լիսաբոնում, վերադարձել է շրջագայության փորձերին: Այս ամառվա սկզբին նա հիվանդանոց էր տեղափոխվել վարակիչ հիվանդությամբ եւ ստիպված էր հետաձգել իր շրջագայությունը:
Փոփ թագուհին ցանկանում է, որ 41-ամյա Սփիրսը հայտնվի մարտին Լոս Անջելեսի իր հինգ համերգներից մեկին։ Մադոննան հատկապես ցանկանում է նշել իրենց համատեղ հիթի՝ «Me Against the Music»-ի 20-ամյակը։ Երգը կատարվել է 2003 թվականի օգոստոսին MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, որի ժամանակ Մադոննան համբուրվել է Սփիրսի եւ Քրիստինա Ագիլերայի հետ։