Լրագրողներ Անի Գեւորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը այսօր ՀՀ գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե եւ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: Այս մասին նրանք հայտնել են ֆեյսբուքյան տեսաուղերձով:

Բացի այդ, նրանք նաեւ դատական հայցեր են ներկայացրել ֆեյսբուքյան այն օգտատերերի նկատմամբ, որոնց հնարավոր է եղել հայտնաբերել ու նույնականացնել:


Լրագրողները պահանջում են հրապարակային ներողություն եւ դրամական փոխհատուցում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո լրագրողները թիրախավորվել են, նրանց նկատմամբ հնչել են սպառնալիքները, հաշվեհարդարի կոչեր: