«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի երեկվա աղմկահարույց հայտարարության թեման, պարզվում է, տեւական ժամանակ է՝ քննարկվում է Արցախում։ Փաշինյանը, որ վարչապետի պաշտոնում էլ չի դադարում լրագրող աշխատել, հղում անելով իր աղբյուրներին՝ հայտարարեց, թե հավաստի տեղեկություններ են հասել, որ Ադրբեջանը ծրագրեր է մշակում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու՝ մուտք թույլ չտալու ուղղությամբ։
Արցախի մեր աղբյուրները փոխանցեցին, որ վաղուց էին լսել այդ լուրերը, դրանք Փաշինյան-Ալիեւ ծրագրի մաս են կազմում եւ ուղղված են Արցախը դատարկելուն, ինչպես նաեւ` ռուս խաղաղապահներից ազատվելուն։ Նույնիսկ ասացին, որ Արցախում տեղակայված խաղաղապահներն էլ են տեղյակ այս դավադրությունից, նաեւ դրանով է պայմանավորված, որ խաղաղապահները շարունակում են իրենց հասած օգնությունից բաժին հանել նաեւ տեղի բնակիչներին եւ նույնիսկ մտածում են ինչ քայլեր անել, եթե ճանապարհը միակողմանի գործի, ինչպես կարելի է կանխել Արցախի դատարկվելը։ Մեզ Արցախից պատմեցին նաեւ, որ վերջերս խաղաղապահների միջոցով Արցախի կառավարությունը մոտ հարյուր տոննա այլուր է ստացել, եւ, իրենց հաշվարկներով, Արցախում այս օրերին հացի խնդիր չպետք է լիներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում