«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տարվա հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող անձանց բաշխումը, ըստ սեռի, տարիքային խմբերի եւ քաղաքացիության երկրի, 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին հետեւյալն է. Հայաստանից ամենաշատը Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցում. այս տարի նրանց թիվը կազմել է 131 մարդ։ Երկրորդ տեղում Ուկրաինիայի քաղաքացիներն են՝ 115 մարդ անցած 6 ամիսներին։ Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են՝ 40 մարդ։

Ի զարմանս մեզ՝ Ռուսաստանն այս շարքում 6-րդն է, ՌԴ-ի քաղաքացիներից անցած 6 ամիսներին միայն 18 մարդ է դիմել ապաստան ստանալու համար։

Ինչ-որ առումով սա զարմանալի չէ, քանի որ ռուսների համար Հայաստանն այժմ արտերկրից ֆինանսական միջոցներ ստանալու խողովակ է։ Նրանցից շատերը դառնում են քաղաքացի, սակայն կա՛մ մնում են այստեղ, կա՛մ գնում են այլ երկիր հայկական անձնագրով, քանի որ մենք՝ հայերս, շատ երկրներ կարող ենք այցելել, առանց մուտքի վիզայի անհրաժեշտության։

Հայաստանից ապաստան են հայցում Նիգերիայի, Իսրաելի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Մարոկկոյի, Թուրքիայի եւ այլ երկրների քաղաքացիներ։

Աշխարհի ամենաանվտանգ 117 երկրների շարքում Հայաստանը 25-րդն է. գուցե նաեւ այս փաստն է ստիպում մարդկանց ապաստան խնդրել կամ դառնալ ՀՀ քաղաքացի»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև English and РусскийՏպել


Պրիգոժինը բարդ ճակատագիր ունեցող մարդ էր․ Պուտին

Ամենաշատ
Վթարի ենթարկված ինքնաթիռում Պրիգոժինի հետ է եղել Եվգենի Մակարյանը
Վլադիմիր Պուտին. Եվգենի Պրիգոժինը երեկ է վերադարձել Աֆրիկայից
Ադրբեջանը հաստատել է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունները
Ռոսավիացիան հաստատեց․ կործանված ինքնաթիռում էր Եվգենի Պրիգոժինը
Արգելվել է Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան
Ֆոտոռեպորտաժներ


Լրացուցիչ ֆինանսական բեռ կառուցապատողների համար. հանրային քննարկում


Harvard Club. Նյու Յորք. Orion Summit 2023


Գատչինայի Պոկրովյան տաճարը

© 2009-2023 NEWS.am
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։

News
Քաղաքականություն
Տնտեսություն
Վերլուծություն
Հասարակություն
Ինովացիա
Պատահարներ
Մշակույթ
Ավտոաշխարհ
Sports
Style
Medicine
Tech
Reviews
Video
Photo
Գործակալության մասին
Օգտագործման պայմաններ
NEWS.am Promotion Factory
Հասցե
#7/1, Verin Shenga vit, 2nd street, Yerevan, Armenia
Tel.: +37477 26 64 13, +37499 20 32 12
E-mail:[email protected]
Մարկետինգի հարցերով զանգահարել
Mobile: +374 91 073313
Email:[email protected]
Web://pradix.io/ads/