Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Արսենյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից: Ի՞նչն էր փոխմարզպետին ազատելու պատճառը. «Ժողովուրդ»-ի հարցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այդպես էլ հստակ պատասխան չի տվել.
«Ի՞նչ ասեմ, մի օր նշանակվում են, մի օր ազատվում, ի՞նչ պատճառի մասին է խոսքը, էդ ձևի ա»: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ պաշտոնանկ եղած Արսենյանը «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի բարեկամն է, որը մշտապես կոնֆլիկտի մեջ է եղել մարզպետի հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: