Այսօր՝ օգոստոսի 30-ին, տեսախցիկներն արդեն երկրորդ դեպքն են գրանցել, երբ Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը ձեռքը մեկնում է քաղաքցում եւ այն օդում է մնում:
Աջափնյակ համայնքի բնակիչը, որը չցանկացավ սեղմել Տիգրան Ավինյանի ձեռքը, դիմլով նրան ասաց. «Ոչ մի բան չեք արել, դու մեկ տարում ի՞նչ ես արել, շատ բն կարող էիր անել: Դու երկրորդ վարչապետն էիր»:
Երբ Ավինյանը սկսեց թվարկել, թե քանի մանկապարտեզ ու դպրոց են նորոգել, քաղաքացին ընդհատեց. «Ավելի լավ էր ոչ մի մանկապարտեզ չսարքեիր, ղարաբաղցիներին օգնեիր: Թքած ունեմ քո ասֆալտի ու մանկապարտեզի վրա»:
Ավինյանն արձագանքեց. «Ինձ էդ դասերը պետք չի տալ, ես ամբողջ պատերազմի ընթացքում Ղարաբաղում եմ եղել, դրանից հետո էլ ինչ հնարավորություն ունեցել եմ, շարունակել եմ աջակցել: Իմ ախպերն էլ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 հատ վիրահատություն է արել պտերազմի ժամանակ»: