«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայկ Մարությանն օրերս հայտարարեց, թե բացառում է ընտրություններից հետո ՔՊ-ի եւ նախկինների հետ համագործակցությունը, սակայն դա չի խանգարում, որ իր թիմում ընդգրկի նաեւ նախկինների ազգականների, բարեկամների, իսկ կոնկրետ դեպքում՝ նախկինների ցույցերին «մարդ տանելու» գործին լծված Հայկ Խաչատրյանին:
Վերջինս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փեսան է, Հայկոյի քաղաքապետության օրոք ղեկավարել է աշխատակազմը, ապա նշանակվել թաղման բյուրոյի ղեկավար, իսկ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուց մոտ մեկ ամիս հետո՝ 2022-ի հունվարին, ազատվել է։ Ազատման պատճառն էլ կարծես եղել է այն, որ պատերազմից հետո ընդդիմության նախաձեռնած Դիմադրության շարժման հանրահավաքներին մարդ է տարել, եւ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի իր թիմակիցներին վստահեցրել է, որ դրա վերաբերյալ ինքն ապացույցներ ունի։ Նախօրեին՝ Նուբարաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ, Խաչատրյանն ուղեկցում էր Մարությանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում