«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ավագանու ընտրություններին ընդառաջ, անթաքույց «կաշառք» է առաջարկում երեւանցիներին: Նախ՝ ընգծենք, որ նա ընդգրկված է ՔՊ-ի ավագանու ցուցակում, եւ արդեն մի քանի օր է, ինչ, քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, Կենտրոն վարչական շրջանի էջով գովազդում է, թե ճանապարհների եւ բակերի նորոգումներ են արվել, խաղահրապարակներ կառուցվել եւ այս բնույթի տարատեսակ «գայթակղիչ» խոստումներ ու գովազդներ:
Նկատենք, որ մինչ քարոզարշավը թաղապետ Ղուկասյանը միայն աչքի է ընկել իր անգործությամբ, բայց քարոզարշավի օրերին ակտիվացել է, հիշել է իր պարտականությունների ու երեւանցիների խնդիրների մասին:
Կենտրոն վարչական շրջանի էջն էլ ակտիվ լուսաբանում ու մեծ շուքով ներկայացնում է կոնկրետ աշխատանքները:
Օրինակ՝ երեկ շատ «ճոխ» ներկայացրել են, որ Երեւանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի բակն են բարեկարգել, խաղահրապարակ կառուցել կամ Հյուսիսային պողոտայում նոր աղբամաններ տեղադրել:
ԿԸՀ-ը ից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք չեն արձանագրել Կենտրոնի թաղապետի կողմից թույլ տրված ընտրախախտուները եւ ընտրակաշառքի ակնհայտ դեպքերը:
«Հրապարակած գրառումից ակնհայտ է, որ Կենտրոն վարչական շրջանը տեղեկություններ է հաղորդում իրենց արած կամ անելիք աշխատանքների մասին. այստեղ չի կարող խախտում լինել, քանի որ, որպես հանրային հաշվետվություն, վարչական շրջանը ներկայացնում է իր կողմից արված աշխատանքները: Եթե լիներ հրապարակում, որտեղ անդրադարձ լիներ նրան, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ավագանու անդամի թեկնածու է, ու կոչ արվեր ընտրել այդ թեկնածուին կամ մասնակցել ընտրություններին, այսինքն՝ ընտրությունների կոնտեքստով գրառում արվեր, այդ դեպքում նոր կդիտարկվեր խախտում»,-պարզաբանեցին ԿԸՀ-ից:
Իհարկե լավ է, որ թաղապետ Ղուկասյանը հիշել է իր պարտականությունների մասին ու աշխատանքով է զբաղվում, բայց լավ կլիներ, որ մշտապես հիշեր իր անելիքների մասին եւ ոչ թե միայն քարոզարշավի ժամանակ: Իսկ ԿԸՀ-ն էլ, քանի որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն է ղեկավարում, հովանավորում է բոլոր տեսակի ընտրախախտումներն ու կաշառքի դեպքերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում