Նյու Յորքի բնակիչ Պարինելլոյի տանը քաղաքային իշխանությունները հայտնաբերել են 850 օձ: Նրանց թվում եղել է նաև երկու բիրմայական փիթոն է հայտնաբերվել, որոնք արգելվում է պահել անհատների կողմից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Իշխանության վարկածի համաձայն Պարինելլոն, ով կենդանիների պաշտպանության համայնքային ծառայության աշխատակից է, զբաղվել է օձերի վաճառքով, իսկ վերջիններիս պահել է իր տան ավտոտնակում: Նրա նկատմամբ հետաքննությունը վարում են ոստիկանները:
Պարիներլլոյին ներկայացվելու է անօրինական բիզնես վարելու և վտանգավոր կենդանիներ պահելու մեղադրանքներ: Բռնագրավված օձերի ընդհանուր արժեքը գնահատվել է 500.000 դոլար: