Սեպտեմբերի 5-9-ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։


Մարզերում սեպտեմբերի 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 7-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի և 5-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 5-7 աստիճանով։

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։