«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տիգրան Ավինյանի կողմից դե ֆակտո ղեկավարվող քաղաքապետարանը նոր նախագիծ է սկսել․ պատրաստվում են Երեւանի կենտրոնում նոր մարզահամալիր կառուցել։ Այդ նպատակով 84 մլն դրամ է փոխանցվել «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ին։
Կառուցվելիք նոր մարզադպրոցը կրելու է հայտնի մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն, 94-ամյա Ալբերտ Ազարյանի անունը: 84 մլն դրամն ընկերությանը փոխանցվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում