«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՀՀ հասարակական-քաղաքական սեկտորում արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող ներկայացուցիչները «հանկարծ» նորից հիշել էին Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ մտնելու որոշումը։ Բայց խնդիրը նույնիսկ այդ որոշման մասին հայտարարելու «տասնամյակը» չէր: Թերթի տեղեկություններով, դա ընդամենը լավ «առիթ» էր, և ԵԱՏՄ-ի ու դրանից սահուն անցումով՝ ՀԱՊԿ-ի թեմաների նոր թափով արծարծումն ու շահարկումը ուղղակիորեն իշխանության բուրգից իջեցված հանձնարարականի մի մասն են կազմում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները, ինչպես ասում են, «նավսյակի», առաջիկա հնարավոր զարգացումների ֆոնին, փորձում են պատրաստ լինել և համապատասխան իրավակարգավորումների փաստաթղթեր են նախապատրաստում։ Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի հետ կապված հայտարարությունների և «սլիվների» ականատես լինենք արդեն հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ նիստերի ժամանակ, մասնավորաբար կառավարության հետ հարցուպատասխանի ֆորմատի ընթացքում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում