ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ եւ հաստատել հայկական կողմի դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ։ Այս մասին ասված է Հայաստանի ԱԳ նախարարի X-ի էջում:
«Սա Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ երթուղին է։ Պետք է զսպել Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունը»,- նշել է Միրզոյանը։