Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշած «Օրենբուրգի» 21-ամյա հարձակվող Ստեփան Օգանեսյանը չի բացառել, որ ապագայում կընտրի Հայաստանի հավաքականը։
«Թե որ հավաքականում՝ Ռուսաստանի կամ Հայաստանի, ապագայում կխաղամ, հիմա բարդ է ասել՝ ինչ ծրագրեր կան։ Շատ առաջ չեմ նայում։ Հիմա ես այստեղ եմ՝ Ռուսաստանի հավաքականում։ Ցանկանում եմ ցուցադրել առավելագույնս»,- Ստեփան Օգանեսյանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն։
Ռուսաստանի հավաքականը Եվիպտոսում տեղի ունեցած ընկերական խաղում 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել Եգիպտոսի օլիմպիական հավաքականի հետ։ Ստեփան Օգանեսյանը նորամուտը Ռուսաստանի հավաքականում նշել էր գոլով։
Սեպտեմբերի 11-ին թիմերը կանցկացնեն եւս մեկ ընկերական հանդիպում։ Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի թիմն ընկերական խաղում կմրցի Քաթարի թիմի հետ։