Հայաստանը եւ Ռուսաստանը սեպտեմբերի 8-ին ստորագրել են փաստաթուղթ մեդիա ոլորտում համագործակցության մասին։
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը եւ Ռուսաստանի թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների փոխնախարար Բելա Չերկեսովան։
Փաստաթուղթն ուղղված է այդ թվում ԶԼՄ-ներում ապատեղեկատվությանը դիմակայելուն։