Արցախում վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա` Արցախի նոր իշխանությունն այսօր հնարավորություն ունի որոշումներ կայացնելու, մինչ այդ, ըստ նրա, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ պետական կառավարման համակարգը կանգնել էր:


«Քաղաքական որոշումներ չէր կայացվում, ինչն ավելի էր ծանրացնում ստեղծված իրավիճակը: Այս պահին ձևավորվում է նոր իշանությունը, բայց այս պայմաններում գոնե որոշում կայացնող կա», - նշեց Աբրահամյանը:

Նա ասաց, թե Արցախի իշխանության առաջնային խնդիրն է ապահովել ներքին կայունություն, որովհետև ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը նաև բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է ստեղծել:

«Բոլոր ռիսկերը պետք է հնարավոր լինի կառավարել»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: