Ռուսաստանից Արցախ հասցված հումանիտար բեռան պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ այնտեղ հենց այն է, ինչն անհրաժեշտ է մարդկանց, ինչի մասին նրանք ասել են։ Նա դա անվանել է օգնության մեկնված ձեռք տարածաշրջանի ժողովրդին։


Զախարովան նաեւ անթույլատրելի եւ ամոթալի է անվանել հայկական որոշ պարբերականներում հայտնված նվաստացուցիչ հրապարակումները, որոնք վերաբերել են բեռների կազմին։

«Մենք տեսել ենք նաեւ այն, թե ինչպես են մի շարք անմաքրաբարո, չեմ ասի լրագրողներ, այլ «ինֆորմացիոնշչիկներ» իրենց համար հնարավոր համարել ինչ-որ կերպ արժեզրկել նաեւ այս ռուսական ավանդը։ Ամոթ պետք է լինի նաեւ նրանց, ովքեր այդ կերպ որոշել են արձագանքել անկեղծ եւ ճիշտ ժամանակին արված ժեստին։ Դա մասշաբային հումանիտար բեռ էր, այն հասցրել են ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները, ապահովել անվտանգ առաքումը, հումանիտար օգնության հանձնումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին»,- ավելացրել է Զախարովան։