Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիվոստոկում այցելել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատ, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Ֆրեգատը կայանել է Ուլիս ծովածոցում։ Բարձր հյուրերին դիմավորել է նավի հրամանատար, երկրորդ կարգի կապիտան Սերգեյ Մերկուլովը։ Նավի բնութագրերի եւ հականավային սպառազինության՝ տորպեդային սարքերի եւ РБУ-6000 ռեակտիվ ռմբարկուների մասին պատմել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը։
«Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը կառուցվել է 1980-ականների կեսերին՝ որպես մեծ հականավակային նավ, մի քանի տարի առաջ արդիականացվել է, արդիականացման ընթացքում նավի վրա տեղադրվել է ժամանակակից սպառազինություն։