Սպասելի չէին թվերը մեզ համար, մենք, իհարկե, հաղթանակի հույս ունեինք, բայց մասնակցությունը շատ ցածր էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, որը մինչեւ այդ մասնակցում էր թիվ 1/20 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկին:
«Կարծում եմ՝ դեռ պետք է սպասենք, եկեք՝ սպասենք, տեսնենք՝ արդյունքները: Այն, որ մասնակցությունը մարդկանց ցածր էր, դա լավ չի ոչ միայն այս ընտրությունների համար, այլ ընդհանուր, փաստացի, մարդիկ ապատիայի մեջ են»,- նշեց Մարությանը:
Հարցին՝ եթե կուսակցությունը 50+ չհավաքեց կգնա՞ որպես ավագանու անդամ, Մարությանն ասաց. «Եթե 50+ չհավաքենք, մենք կարող ենք քաղաքային իշխանություն կազմել: Այդ հարցերը դեռ չենք քվեարկել, արդյունքները լինեն»: