Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հետ ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ «Պերսեպոլիսի» դեմ ասիական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը։
Ռոնալդուի ֆանատները քաոսային իրավիճակ են ստեղծել Թեհրանում։ Նրանք օդանավակայանից հետապնդել են «Ալ Նասրի» ավտոբուսը, հետո էլ ներխուժել են հյուրանոց, որտեղ հանգրվանել է Ռոնալդուն։
«Պերսեպոլիսի» ներկայացուցիչները օդանավակայանում գորգ են նվիրել Ռոնալդուին։
Սաուդյան թիմը ստիպված է եղել չեղարկել այսօրվա մարզումը։
«Պերսեպոլիս» - «Ալ Նասր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։