Այսoր Գյումրի է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 6-րդ երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը Արագած փողոցում մասնակցել են «Արտ-Էքսպո 2013» ցուցահանդեսին: Այդ ժամանակ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ կանգնած են եղել նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին, ովքեր Սերժ Սարգսյանին հրավիրել են խաչքարերի պուրակ՝ ծանոթանալու Ամենափրկիչ եկեղեցու շինարարարական աշխատանքներին: Սարգսյանն իր անվտանգության աշխատակիցների հետ գնացել է նշված վայր եւ մոտ տասը րոպե զրուցել նախկին քաղաքապետի հետ: Այս մասին տեղեկացնում է Gala.tv-ն:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում: 

Լուսանկարները ԳԱԼԱ-ի