Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ամենաչնչին փոփոխությանը. Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ պատասխանելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին հարցին։

«Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ լարվածությունն ու հակամարտությունը տարածաշրջանի խնդիրները լուծելու միջոց չեն։ Այդ հարցերը կարող են լուծել տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Իրանը»,- նշել է նա։


Նրա խոսքով, Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին հասկացրել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ամենաչնչին փոփոխությանը։ «Երկու երկրները վստահեցրել են, որ չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հակասել Իրանի դիրքորոշմանը»։