Իրանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ որ չի հանդուրժի տարածաշրջանում միջազգային սահմանների որեւէ փոփոխություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ լարվածության ֆոնին։

Ինչպես գրել է IFP-ն, չնայած պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերում չեն հիշատակվել երկու հարեւան երկրները, ներկայում Ադրբեջանի կողմից ենթադրվող սպառնալիքները՝ ներխուժելու հարավային Հայաստան, որը սահմանակից է Իրանին, միակ կրիտիկական խնդիրն են տարածաշրջանում։


«Մենք հայտարարել ենք, որ թույլ չենք տա սահմանների որեւէ փոփոխություն տարածաշրջանում։ Մեր որոշ սահմանակետերում ցանկացել են փոփոխություններ մտցնել, բայց չեն համարձակվել եւ չեն համարձակվի»,- ԻԻՀ ՊՆ մամուլի քարտուղար, գեներալ Ռեզա Թալաինիկին (Թալա-ի-նիկ) մեջբերել է Fars լրատվական կայքը։ Նա ավելացրել է, որ երբ Իրանն ասում է, որ սահմանները չպետք է փոխվեն, դա նշանակում է, որ նա հենվում է որոշակի հիմքի վրա, օրինակ՝ իր ռազմական հզորության։

2020թ. պատերազմում պարտությունից հետո Հայաստանը խոցելի է դարձել հարավում ավելի հզոր հարեւանի հնարավոր ներխուժման առջեւ։ Նման սցենարի դեպքում Իրանը կկորցնի անվտանգ ցամաքային միջանցքը հյուսիսում, Վրաստանով Ռուսաստան, Թեհրանը քանիցս նախազգուշացրել է, որ չի հանդուրժի նման քայլ Ադրբեջանի կողմից, եւ սահման է ուղարկել լրացուցիչ ուժեր, որպեսզի ապացուցի իր տեսակետը։

Ավելի վաղ, կիրակի, Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կյումարս Հայդարին տեղի ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ իրենք տասը բրիգադ են տեղակայել կրիտիկական սահմանային շրջաններում, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտ գտնվող շրջաններում։

Նա ուժերի թվաքանակի մասին չի նշել, բայց բրիգադը սովորաբար կազմված է 3 000-4 000 մարդուց։ Նա տեղեկացրել է, որ այդ բրիգադները տեղակայվել են հյուսիս-արեւմուտքում, արեւմուտքում, հարավ-արեւմուտքում եւ հյուսիս-արեւելքում՝ «թշնամիներին» դիմակայելու համար։