«Իմ ձեռք բերած պայմանավորվածությամբ՝ Արցախի ամբողջ զինտեխնիկան պետք է հանձնվեր Հայաստանին։ Իշխանությունը զավթած հանցագործները այդ ամենը հանձնեցին Ադրբեջանին»,- այդ մասին ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույց»-ում.
«Սամվել Բաբայան․ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, այս չորսը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ, սրանք են Արցախը հասցրել կործանման իրենց 22 պատգամավորների հետ»,- ասել է Բաբայանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ կար համաձայնություն․ «Ես բանակցել եմ միջնորդված, և արդեն իսկ կար ձեռք բերված պայմանավորվածություն։ Այդ մարդիկ զավթեցին իշխանությունը և կատարեցին հանցագործություն»։