Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, որը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է։
Նա 4 ամսով կալանավորվել է՝ իբր «Ղարաբաղում իրագործած ահաբեկչական հանցագործությունների մեղադրանքով», հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։