Ռուսաստանը մարդասպանության, մարդու առևանգման, կողոպուտի համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին է հանձնել Անդրանիկ Գասպարյանին:
Ինչպես Росбалт-ին են հայտնել Մոսկվայի դատախուզությունում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզության մեջ էր գտնվում հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ՔՕ 104-րդ հոդվածի երկրորդ հատվածի 11,5,7-րդ հոդվածներով(հատուկ դաժանությամբ կատարված մարդասպանություն) 131-րդ հոդվածի 2-րդ մասին 1,2 և 3-րդ կետերով(նախնական պայմանավորվածությամբ մի խումբ մարդկանց կողմից արված մարդու առևանգում) 175-րդ հոդվածի 2-րդ մասին 1 և 4-րդ կետերով(նախնական պայմանավորվածությամբ մի խումբ մարդկանց կողմից կողոպուտ):
Ինչպես ենթադրում է հետաքննությունը 2008 թվականի հունվարին Գասպարյանը իր հանցակիցների հետ ավազակային հարձակում է կատարել կնոջ վրա, առևանգել նրան, տիրացել նրա ունեցվածքին և սպանել:
2012 թվականի նոյեմբերին միջազգային հետախուզության մեջ գտնվող Գասպարյանը ձերբակալվել է Մոսկվայի հյուսիս-արևմտյան շրջանում: