Ֆրանսիական La Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը X-ի իր միկրոբլոգում կոշտ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի առաքելության ուշացած այցը Արցախ։
«ՄԱԿ-ի շատ, շատ, շատ օգտակար առաքելություն Արցախի անապատում, այժմ, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հալածվել են (երբ նրանք չեն սպանվել) ադրբեջանցիների կողմից, և երբ այնտեղ անելու ոչինչ չկա կամ պաշտպանող չկա (բացի. հորթեր, կովեր և խոզեր)»,- գրել է Բուիսսոնը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ է ժամանել միայն երեկ առավոտյան, երբ ադրբեջանական իշխանությունները հայերին ամբողջությամբ վտարել են իրենց պատմական հողից։