«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ադրբեջանցիները ձերբակալել են նաև Սամվել Շահրամանյանին` Արցախի նախագահին, ով հազիվ 10 օր պաշտոնավարեց և որի հրամանագրով լուծարվեցին Արցախի հանրապետության պետական կառույցները: Հարևան ագրեսոր պետությունը չբավարարվեց Արցախը զավթելով, միջնադարյան բարբարոսների նման ռազմագերիներ տարան` գլխատելով մեր երկրորդ հայկական պետությունը և անգամ իրենց ապօրինի պահանջները բավարարած պաշտոնյաներին չխնայեցին:

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը և Արցախի ՊԲ հրամանատար գեներալ Կամո Վարդանյանը դեռևս Ստեփանակերտում են: Նրանց ճակատագիրը որոշվելու է վաղը:


Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում