«Ժառանգության» համազգային երթի  ժամանակ  ներքինն վտանգների մասին խոսեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքերով, հունիսին բոլորս ցնցվեցինք Սյունիքում տեղի ունեցած  դեպքերից, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը և վիրավորվեց Արտակ Բուդաղյանը  և  սրտատրոփ սպասում էինք  արդարադատության  որոշմանը: «Սակայն երկու շաբաթ անց մեր գլխին  թափվեց  նրանց  ազատման և  քրեական գործը կարճելու մասին որոշումն այն դեպքում,
երբ Տիգրան Առաքելյանը դեռ անազատության մեջ է: Այդ տականքները  գտնվում են ազատության մեջ այն դեպքում, երբ  արդեն հինգ ամիս է  ինչ կալանվորված են երիտասարդներ, ովքեր մեղադրվում են  խոտի դեզ վառելու  համար:

Նրա խոսքով, հարց է  առաջանում, թե ու՞մ  ազատության մեջ գտնվելն է  վտանգավոր՝ Լիսկայի ու իր որդու, թե այդ երիտասարդների: «Խոսքս ուղղում են արդարության համակարգի անդամներին, երբ ձեր խիղճն արթնանա, ի՞նչ եք  պատասխանելու այդ երիտասարդներին», - նշեց նա: