Հայաստանի ԿԳՆ-ն արձագանքել է Անահիտ Բախշյանի հարցմանը՝ մաթեմատիկայի գրքերի վերաբերյալ:Հայտարարության մեջ ասվում է. «Ի պատասխան «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի  փոխտնօրեն Անահիտ Բախշյանի` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված հրապարակային հարցման` առաջին դասարանցիների
«Մաթեմատիկայի» դասագրքերով ապահովված չլինելու վերաբերյալ, տեղեկացնում
ենք, որ 2013-2014 ուսումնական տարվա համար 1-ին դասարանցիների
«Մաթեմատիկա» 1 /1 մաս/ դասագրքի տպագրության հայտը ձեւավորվել է ըստ
Երեւանի քաղաքապետարանից եւ մարզպետարաններից ստացված հայտերի:Պատվիրվել
է «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ 35875 հատ դասագիրք, որի գումարը կազմել է
4819400 դրամ: Տպագրված դասագրքերի քանակը համապատասխանում է դպրոցներից
ստացված պատվերների ընդհանուր քանակին:1-ին դասարանցիների «Այբբենարանն» ու «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ դասագրքերը աշակերտներին տրվում են որպես նվեր, ուստի այդ գրքերը երեխաների կողմից դպրոցին ետ չեն վերադարձվում եւ տպագրվում են ամեն տարի:Մինչեւ այսօր հանրապետության որեւէ դպրոցից ԿԳ նախարարությունը ոչ նշված, ոչ էլ որեւէ այլ դասագրքի պակաս քանակի վերաբերյալ ահազանգ չի ստացել: Եթե բաշխման ժամանակ առաջացել են խնդիրներ, այսինքն դպրոցներում կանխատեսումներից ավել կամ պակաս աշակերտներ են ընդունվել, ինչից էլ հնարավոր է առաջացած լինեն
տիկին Բախշյանի հարցադրումները, ապա նման դեպքերում ընդամենը անհրաժեշտ է
դիմել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը կամ մարզային կրթության
վարչությանը եւ հարցը լուծում կստանա:Ինչ վերաբերում է հրատարակիչների կողմից տրամադրվող եւ գրախանութներում, տարբեր վաճառակետերում վաճառելու հարցին, ապա դրանց համար սահմանված ժամկետներ չկան, պարզապես դրանց վրա պետք է բացակայի «Վաճառքի ենթակա չէ» նշագրումը»: