Հայաստանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի ընդունելության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի խնդիրները լուծելն է երկխոսության միջոցով, գրում է Irna-ն։
Ռաիսին Ալիևի հատուկ օգնականի հետ հանդիպման ժամանակ նշել է նաև, որ որևէ պատրվակով տարածաշրջանում օտար պետությունների համար կամուրջ ստեղծելը չի համապատասխանում տարածաշրջանի որևէ երկրի շահերին։
Քաղաքական հարցերով փոխնախագահն ասել է, որ Ռաիսին երկու հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքը հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է»: