Նախնական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը: Գրում է Voice of Armenia-ն:
Երեքշաբթի օրը ԿԸՀ-ն հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 59 տոկոսը, բավականին լավ ցուցանիշ ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար: Նրա հիմնական մրցակիցը՝ Րաֆֆի հովհաննիսյանը հավաքել է ձայների 37 տոկոսը:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդները նշել են, որ քվեարկելու պայմանները, համեմատած նախորդ տարվա հետ, բարելավվել են, սակայն այս տարի մրցակցությունն ավելի քիչ էր: