Թեհրանը կապ չունի Իսրայելի դեմ ներկա հարձակման հետ, նշվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում։
«Պաղեստինի Դիմադրության ընդունած որոշումները լիովին ինքնուրույն են եւ համապատասխանում են պաղեստինցի ժողովրդի օրինական շահերին։ Մենք աջակցում ենք Պաղեստինին, բայց չենք մասնակցում Պաղեստինի պատասխան գործողություններին, քանի որ դրանք ընդունվում են Պաղեստինի ղեկավարության կողմից»,- նշվել է հաղորդագրությունում։
Առաքելության կարծիքով՝ Իրսայելի դեմ հարձակումներին Իրանի մասնակցության մասին տեղեկությունները կարելի է դիտարկել որպես «սիոնիստական իշխանությունների՝ իրենց անհաջողությունն արդարացնելու եւ այն Իրանի հետախուզական հնարավորություններին եւ օպերատիվ պլանավորմանը վերագրելու փորձ»։
Ավելի վաղ Wall Street Journal թերթը հրապարակել էր հոդված, որում նշվել էր, որ Իրանն օգնել է ՀԱՄԱՍ-ին պլանավորել հարձակումն Իսրայելի դեմ հոկտեմբերի 7-ին, եւ նրա առջեւ կանաչ լույս է վառել Բեյրութում հոկտեմբերի 2-ի հանդիպման ժամանակ։